Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող «Զարգացման գավաթ-2016»-ին մասնակցող ֆուտբոլի Հայաստանի տասնյոթ տարեկանների ընտրանին այսօր մրցեց խմբային մրցափուլի իր վերջին մրցակցի` Լիտվայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Մինչ բունդեսլիգայի ներկայացուցիչները վայելում են ձմեռային արձակուրդի քաղցր խոնջությունն ու զուտ խաղային տոնուսը վերականգնելու համար զբաղված են ընկերական հանդիպումներում հարցեր պարզելով՝ եվրոպական ֆուտբոլային մյուս առաջատար տերություններում վաղուց են անցել գործի ու խաղեր են խաղում, որոնցից մարդուս երակներում լարվածությունից արյունն է համարյա կանգնում
Հայաստանի ազգայինի հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռացել է Մոսկվայի «Սպարտակից» ու վարձակալությամբ այսուհետ հանդես կգա ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում, որտեղ մրցելույթներ է ունեցել 2007-2009 թվերին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեզանում առաջին անգամ կանցկացվի զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջնությունը, որն իր տեսակի մեջ առաջինն է:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնություններում կայացել է վեց տուր: Տղամարդկանց մեջ առաջատարը 5,5 միավոր ունեցող Զավեն Անդրիասյանն է, կանանց մեջ՝ Մարիա Գևորգյանը, ով մինչև այժմ չի ճաշակել պարտության դառնությունը:
Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկած «Զարգացման գավաթ-2016-ին» մասնակցող Հայաստանի ֆուտբոլի տասնյոթ տարեկանների ընտրանին առաջին իսկ խաղում պարտվեց իր ռուս տարեկիցներին:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...