-
12.06.2015|
00:57
Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը բաց կթողնի Յուրա Մովսիսյանը:
-
12.06.2015|
00:56
ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը կայանալու է հուլիսին, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունը նշանակված է ընթացիկ տարվա դեկտեմբերի 16-ին:
-
11.06.2015|
12:44
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն մարզաձևերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները:
-
09.06.2015|
11:17
Ինչպես տեղեկանում ենք «Բարսելոնի» պաշտոնական կայքից, կատալոնյան ակումբը պայմանագիր է կնքել երկրի ազգային հավաքականի ու «Սևիլիայի» քսանհինգամյա կիսապաշտպան Ալեիշ Վիդալի հետ:
-
09.06.2015|
11:15
Ի դեմս Կառլոս Տևեսի, Մադրիդի «Աթլետիկոն» կարող է ունենալ հարձակման գծի նոր խաղացող: Համաձայն շրջանառվող լուրերի, Դիեգո Սիմեոնեն զրուցել է արգենտինացու հետ, ու նրան բնավ էլ չի հետաքրքրում ֆուտբոլիստի բավական մեծ տարիքը. արգենտինացին երեսունմեկ տարեկան է:
-
09.06.2015|
11:15
Անցած տարի վարձավճարով «Յուվենտուսին» հանձնելով Ալվարո Մորատային` Մադրիդի «Ռեալը» ներկայումս փորձում է հետ վերադարձնել նրան` պատրաստ լինելով երեսուն միլիոն եվրո ծախսելու:
-
09.06.2015|
11:14
Մինչ ակումբային ֆուտբոլն անցնում է վաստակած հանգստի, ասպարեզ են մտնում ազգային հավաքականները: Կայացած հանդիպումների շարքից առանձնացնենք երեքը:
-
09.06.2015|
11:13
Հունիսի 6-ն իր նշանավոր «Յուվենտուս»-«Բարսելոն» բեռլինյան դիմակայությունով արդեն անցյալ է, չեմպիոնը` հայտնի: Եվ, այդուհանդերձ, երևի ավելորդ չի լինի հիշել, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես անցավ տարվա գլխավոր հանդիպում տարած ուղին:
-
05.06.2015|
12:08
Հունիսի երեքին Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Ռաֆայել Բենիտեսին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Պայմանագիրը կնքվել է երեք տարի ժամկետով, տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձով:
-
05.06.2015|
12:07
Ինչպես վկայում է «Daily Star»-ը, «Մոնակոյին» պատկանող կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Մանչեստր Յունայթեդում», շատ մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ պատրաստ է աշխատավարձի կրճատման: