-
17.02.2015|
12:43
Եվրոպական առաջատար հնգյակը կազմած ֆուտբոլային տերություններից հանգստյան օրերին հանդիպումներ ունեցան երեք երկրների ակումբներ` Իսպանիայինը, Իտալիայինը, Գերմանիայինը: Ամենուրեք էլ հետաքրքիր խաղեր եղան, սակայն հատկապես զարմացրեց վերջինում արձանագրված գոլերի առատությունը, որտեղ երկու խաղում արձանագրվեց տասնյոթ գնդակ:
-
17.02.2015|
12:41
Դառնանք տղամարդկանց մրցելույթներին ու գրանցված արդյունքները փորձենք դիտարկել ապագա եվրոպականում ունենալիք հնարավոր ակնկալիքների կտրվածքով:
-
15.02.2015|
19:46
Թեժ լեռան հովտում տեղի ունեցավ «Լոռվա ձմեռ» ավանդական մարզատոնահանդեսը: Տոնախմբությանը մասնակցում էին բազմաթիվ լոռեցիներ, ինչպես նաև այլ մարզերի ներկայացուցիչներ: Լոռու մարզի ՀՀԿ երիտասարդները ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Լոռվա ձմեռ միջոցառմանը:
-
15.02.2015|
14:42
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԲՀԿ կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից, նրան կփոխարինի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։
-
13.02.2015|
12:01
Անգլիայի առաջնության քսանհինգերորդ տուրում «Չելսին» խաղավարտին մոտ խփեց հաղթական գնդակն ու նվազագույն հաշվով առավելության հասավ «Էվերտոնի» նկատմամբ:
-
13.02.2015|
12:00
Հայաստանի ընթացիկ առաջնության չորրորդ հորիզոնականում գտնվող «Գանձասար» ֆուտբոլային թիմը դադարեցրել է մարզումները: Պատճառն ակումբի ֆինանսական խնդիրներն են, ակումբի ու Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև ծագած տարաձայնությունները:
-
13.02.2015|
11:59
Կայացան Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: Ինչպես և սպասվում էր, «Բարսելոնը» սեփական հարկի տակ վստահ մրցելույթ ունեցավ` հաղթելով 3:1 հաշվով ու «Վիլյառեալի» հետ երկրորդ խաղը վերածելով ձևականության: Դարձյալ գոլի հեղինակ է դարձել Մեսին, նաև դարպասը գրավելու նպաստավոր պայմաններ է ստեղծել խաղընկերների համար:
-
13.02.2015|
11:58
Այսօր Ցյուրիխում մեկնարկում է «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» մրցաշարը: Գերհզոր կազմ ունեցող այս փորձությանը հրավիրված է նաև Լևոն Արոնյանը:
-
13.02.2015|
11:56
Փետրվարի 21-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կմրցի բրիտանացի Փոլ Սմիթի հետ:
-
13.02.2015|
11:54
Հայտնի է դարձել փետրվարի 19-20-ին Իրանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմը: