-
12.09.2014|
12:01
ՈՒզբեկստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթներն արդեն ավարտել են մեր ազատոճայինները (գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան):
-
09.09.2014|
11:22
Գերմանական պարբերականների ներկայացմամբ, Շոտլանդիայի ընտրանու հետ խաղում վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար խաղացողներից մեկը՝ Մարկո Ռոյսն ու հարկադրված փոխարինվել հանդիպման իննսուներորդ րոպեին:
-
09.09.2014|
11:21
Տաշքենդում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ինչպես միշտ, առաջինը մեկնարկել են ազատ ոճայինները: Ցավոք, ունենք առաջին պարտությունները:
-
09.09.2014|
11:19
Դանիացի Կարոլինա Վոզնյացկուն նույն 6:3 հաշվով հաղթելով երկու սեթում՝ ամերիկացի թենիսիստուհի Սերենա ՈՒիլյամսը երրորդ անգամ անընդմեջ դարձավ US Open-ի հաղթող:
-
09.09.2014|
11:18
Ընթացիկ եվրոպական նախընտրականը աշխարհամասի եզրափակչի ուղեգրին տիրանալու Հայաստանի ազգային ընտրանու վեցերորդ փորձն է:
-
09.09.2014|
11:15
Ընթացիկ մրցաշրջանում հիմնովին փոփոխությունների ենթարկված իսպանական «Բարսելոնը» արդեն իսկ դարձել է յուրահատուկ ռեկորդի հեղինակ:
-
09.09.2014|
11:13
Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում ավարտվեց Singuefield Cup-ի խաղարկությունը: Իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան առաջին յոթ խաղից հետո հավաքելով նույնքան միավոր (ի դեպ՝ այս ցուցանիշը կես միավորով գերազանցում է 2005 թվին բուլղարացի աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովի ցույց տված արդյունքը) ստեղծել էր ամրության այնպիսի հսկայական պաշար, որ կարող էր իրեն վերջում լիակատար ազատություն տալ ու գոհանալ միավորների նվազագույն քանակով:
-
09.09.2014|
11:12
2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում ֆուտբոլի Հայաստանի ընտրանին արտագնայում մրցեց Դանիայի հավաքականի հետ: Անկախ հիմնավոր լինել-չլինելուց՝ մարզասերներիս նախախաղյա սպասումները մեծ էին, ու ամեն մեկս իր հիշողության կարելիության սահմաններում անցյալում կողմերի ունեցած հանդիպումների մեջ լուսավոր բաներ էր փնտրում՝ հատկապես սևեռվելով, հիշում եք, տպավորիչ 4:0-ի վրա:
-
07.09.2014|
14:26
2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում այսօր Հայաստանի ընտրանին արտագնա խաղում կմրցի Դանիայի հավաքականի հետ:
-
05.09.2014|
17:38
Մինչ օգոստոսյան անցած օրերին մեզնից ոմանք հանգստանում էին աշխարհի տարբեր անկյուններում, ոմանք էլ կրակն էին ընկել հայաստանյան խայտառակ տապի ձեռքը, մեր պատանիները հեռավոր չինական նույնքան հեռավոր Նանկինում մասնակցում էին իրենց տարիքային խմբի ամենահեղինակավոր մարզական միջոցառմանը՝ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին: