19.03.2013|
12:16
Մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկած շախմատային թագի հավակնորդների մրցաշարի մրցումային առաջին եռօրյան ավարտված է: Հուրախություն շախմատասերներիս` գերազանց է մեկնարկել մեր շախմատային հույս Լևոն Արոնյանը, ով, առաջին տուրում Մագնուս Կառլսենի հետ սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղալուց հետո, հաջորդաբար ծնկի բերեց Բորիս Գելֆանդին, Վասիլի Իվանչուկին: Հատկապես տպավորիչ էր ուկրաինացի գրոսմայստերի հետ խաղացած պարտիան, որտեղ սևերով հանդես եկած հայ շախմատիստը շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին ու հաղթանակի հասավ բացառիկ գեղեցիկ ոճով: