Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՍԻՐԵ՛Ք ԹԱՏՐՈՆԸ ՁԵՐ ՄԵՋ

ՍԻՐԵ՛Ք ԹԱՏՐՈՆԸ ՁԵՐ ՄԵՋ
10.09.2010 | 00:00

Երեկ ԱԺ-ն, ԱԺ նախագահն ու աշխատակազմն ուրույն պրեզենտացիայի էին: Ալամ աշխարհի լրագրողներին կանչել էին, որ վերջիններիս տեսցնեն ԱԺ իմիջաբարձր ապագան` ի դեմս օվալաձև դահլիճ-ամֆիթատրոնի` հին հունական ոճով կառուցված: Մի պահ պատկերացրինք Առաքել Մովսիսյանին (պարոն Շմայսին) ու շաքարավազի տիրակալին` պարոն Սամվելին, ձեռները ճակատներին, հայացքներն իրենց առջև դրված մոնիտորներին` մտախոհ հառած, ազգի, հին Հունաստանի վիճակը սրտներին ծանրացրած, ամֆիթատրոնում նստած` օրենքներ երկնելիս, ու սրտներս սեղմվեց հպարտությունից, ուրախությունից, հունա-հռոմեացվող մեր կյանքից ու օրենսդրականությունից, մանավանդ որ լրագրողները հարգարժան ընտրյալների այդ աստրալ վիճակները դիտելու և արձանագրելու են ապակիների հետևից: Վերևից: Համարյա «երկնքից» ու էլի չար-թունավոր բաներ գրեն:
Այո, պարզվում է` նույնիսկ հունա-հռոմեականությունը (և այն էլ դասական) մեզ չի փրկում (մի հարցնող լինի Նարեկ Սարգսյանին` Հյուսիսային պողոտան քարապատելուց հետո, էս հունա-հռոմեությո՞ւնը մեր ինչին էր պետք, հետո հիշեցինք, որ Հայաստանը ճարտարապետող պարոն Նարեկը Ջերմուկը հյուրանոցապատում ու թամանյանապատում է, սրտներս տեղն ընկան), և ուրեմն էն էինք ասում, որ դահլիճը դեռ պատրաստ չէր ու ընթացող շինարարության փոշու մեջ դժվար էր հասկանալ` ընդհանուր առմամբ ինչի հետ գործ ունենք, և ինչ տեսք է ունենալու դահլիճն ապագայում, երբ պարոն Շմայսն ու մնացածները նստած կլինեն իրենց տեղերում` «ողբալու» իրենց իմիջաբարձր ապագան, զի նրանք այլևս չեն կարողանալու «ջՈ ՑՏչՏ տՈՐվ» քվեարկել, համ էլ պետք է համակարգչից օգտվել իմանան, որ գոնե իրենց փոխարեն քվեարկեն, ու մինչ համակ նյարդ և ուշադրություն ունկնդրում էինք ԱԺ նախագահի սիմետրիկ ու ասիմետրիկ բացատրությունները` կյանքի, անցնող-դարձողի, ԱԺ` այլևս օվալաձև ապագայի մասին. «Ռեստորանի է, չէ՞, նման նոր դահլիճը»,- շշնջաց «չար-թունավոր» լրագրողուհիներից մեկը մեր ականջին. նա կանգնած էր անմիջապես պարոն Հովիկ Աբրահամյանի հարևանությամբ,- «հիմնականում` «Եվրոպա» ռեստորանին է նման, պարոն Աբրահամյան»,- շարունակեց պնդել չար-թունավորը` ուղիղ պարոն Աբրահամյանի աչքերի մեջ նայելով:
Բոլոր դեպքերում, երեկվա պրեզենտացիոն կիսաշինարարական էքսկուրսի ընթացքում պարզ դարձավ, որ մինչև տարվա վերջ ամֆիթատրոնը դժվար թե պատրաստ լինի (չնայած ԱԺ աշխատակազմի ղեկավար Գ. Ղարիբջանյանն անառարկելի տոնով մեզ պարտադրեց սեպտեմբերի 25-ին լինել նույն տեղում, նույն ժամին` համոզվելու, որ դահլիճը պատրաստ է այլևս):
Է՜, բոլոր դեպքերում, ի՜նչ պարտիա կորցրեց ԱԺ-ն` սույն «օվալի» (չշփոթել Կովալի հետ) անպատրաստության պատճառով: Կսկսեր ԱԺ աշնանային նստաշրջանը սույն «օբյեկտում». բոլոր «տելիկները» շենշող-ճաճանչափայլ ռեպորտաժներ կտային` հայոց կյանքում ԱԺ դերակատարության և մնացածի մասին, եռուզեռ կլիներ, ու այդ բոլորը կնպաստեր ԱԺ իմիջի հզորացմանն ու անառիկացմանը:
Ավա՜ղ:
Չէ՛, հո չե՞նք ասում` շինարարական աշխատանքները դիտմամբ ուշացրին` «ոմանց» դրդմամբ, որպեսզի ԱԺ բացվող աշնանային նստաշրջանը և ամֆիթատրոնը տապալվեն, և «օվալի» (չշփոթել Կովալի հետ) կենտրոնում նստած Հովհաննես Արգամիչն ի սփյուռս աշխարհի, ցույց չտա, թե ինչ հարց լուծող քաղաքական ֆիգուր է, թե ինչքան անարդարացի են «չար-թունավորները», որ փիս-փիս բաներ են գրում իր մասին անվերջ, որ ինչ անարդարացի են նրանք, ովքեր իր «օբյեկտներում» հանիրավի ստուգումներ են իրականացնում և այդպե՜ս շարունակ:
Այլ ուզում էինք ասել, որ այդ ամենը հերիք չէր, հերիք չէր, որ նստաշրջանի բացումը տեղի է ունենալու Մելիք-Ադամյանում, ուր «տարրական» պայմաններ չկան (պատգամավորների գնահատականն է) մտքի տիտանների օրենսդրական գործունեության համար, «չար լեզուներն» ասում են նաև, որ համապատասխանաբար հոգ է տարվում, որպեսզի ԱԺ նոր` օվալաձև դահլիճի բացման առաջին օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական ուղերձով դիմի հայ ժողովրդին: Ասել է` նորացված դահլիճը ասոցացվի ոչ մեկ ուրիշի, այլ հենց Սերժ Սարգսյանի հետ:
«Ժելե՜զնո»:
Փորձեցինք ճշտել` այդպե՞ս է արդյոք, թե՞ ոչ: ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի սենյակը երկար ժամանակ չէինք գտնում: Պարզվեց, այն գտնվում է մի կորուսյալ տեղում, առաջին հարկերից մեկի ամենաաննկատ անկյունում: Գառնիկ Իսագուլյանին (նա աչքներիս` ոնց որ «սառել» է Բաղրամյանի երկու մայթերի արանքում) չգտանք, սակայն այս ու այն կողմ կատարած հալուհարցմունքի արդյունքում լիքը հետաքրքիր փաստեր հայտնաբերեցինք օվալացվող պառլամենտում: Պարզվում է` ՀՀ նախագահի ներկայացուցիչը երկար ժամանակ սենյակ չի ունեցել: Հետո, երբ բոլորը բարով-խերով տեղափոխվել են նոր կառուցված, լուսավոր, տեխնիկայով հագեցած նոր մասնաշենքը, վերջապես այս «քունջը» հատկացվել է նախագահի ներկայացուցչին:
Սենյակն ունենալուց հետո էլ «ներկայացուցչին» երկար ժամանակ կահույք չեն տվել. բազկաթոռը, որի վրա նստել և սպասում էինք Գառնիկ Իսագուլյանը գա, հալ ու հարցմունք անենք, «փոսավոր» էր ու գրեթե գետնին կպած. ակամա հիշեցինք թուրք դեսպանի և Իսրայելի ԱԳ փոխնախարարի հանդիպումը, երբ վերջինս նստել էր շատ բարձր աթոռին, Թուրքիայի դեսպանին նստեցրել էր ահավոր ցածր աթոռի վրա:
Ինչպես բացատրեց մեզ ուղեկցող «չար-թունավոր» լրագրողներից մեկը` «դեն շպրտելու կրեսլոներ են եղել, վրաքաշ են արել, բերել-դրել են նախագահի ներկայացուցչի սենյակում»:
«Ժելե՜զնո»:
Հաջորդ մանրամասներն էլ ավելի հետաքրքիր էին. պարզվում է` նախագահի ներկայացուցչին չեն տրամադրում նաև համակարգիչներ. իսկապես, որևէ համակարգիչ չկար նրան հատկացրած երեք սենյակներում ու չորս օգնականներին, ընդ որում, որոնցից 2-ին թույլ չեն տալիս մտնել ԱԺ տարածք` իրենց աշխատանքն իրականացնելու. նրանցից մեկը հմուտ «օգնական» է, իսկ մյուսը` համակարգչի «ուժեղ» մասնագետ: Ճիշտ են անում: Որ համակարգիչ չկա, համակարգչավորը գա ի՞նչ համակարգի. բա որ մեկ էլ տեսար` «խակեր» դուրս եկավ, տվեց-քանդեց ԱԺ համակարգիչների բոլոր գաղտնիքնե՞րը:
Հա՛, ի դեպ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչի ավտոմեքենան նույնպես թույլ չեն տալիս մտնի ԱԺ տարածք:
Երևի նա էլ է «խակեր»:
Գառնիկ Իսագուլյանն այդպես էլ չեկավ, որ նրանից ճշտենք` արդյոք ճի՞շտ են ԱԺ միջանցքներում և լրագրողների միջավայրում շրջող այս լուրերը:
Համ էլ ուզում էինք իմանալ` օվալաձև ամֆիթատրոնում առաջինն ո՞վ կտա իր գլադիատորական մարտը, որպեսզի ֆիքսվի` ով է Հայաստանում իրական, և «где зимуют раки»։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ