Մարտի 27-28-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ԱՊՀ ՄԽՎ գարնանային նստաշրջանի նիստերին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Եթե անտեղյակ մեկը հետևի Հայաստանի քարոզարշավին, նրան կարող է թվալ, որ «Ծառուկյան» դաշինքում լուրջ հակասություններ կան, որովհետև միանգամայն տարբեր շեշտադրումներով ու օրակարգերով են խոսում Գագիկ Ծառուկյանն ու մյուսները` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ:
Համալսարանականները Բերձորում Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ հիմնեցին: ԵՊՀ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների՝ մարտի 19-ից մեկնարկած եռօրյա այցն Արցախ այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին:
Երեկ «Արմենիա» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում վախճանվեց Արթուր Սարգսյանը՝ միջին վիճակագրական հայ, որ կյանքի վերջին տարին դարձել էր խորհրդանիշ: Հաց բերելու: Պատմությունը սկսվեց անցյալ տարվա հուլիսին՝ գուցե նաև իր համար անակնկալ ու ավարտվեց երեկ:
Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանն այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու բարձր պատվի համար: Մեծ հետաքրքրությամբ ընդունեցի ձեր համալսարան այցելելու հրավերը, որը, հիրավի, դասվում է միջազգայնագետների պատրաստման՝ աշխարհի լավագույն կենտրոնների շարքին:
Նման սիմվոլը, բնականաբար, բացասական իմաստ ունի, որովհետև, բառիս բուն իմաստով, ասոցացվում է ոչ թե մրցակցության, բանավեճերի և քաղաքական նոր կուլտուրայի, այլ անտագոնիզմի, բարիկադային մտածողության հետ:
Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում է։ Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Մոսկվայի միջազգային հարաբերութունների ինստիտուտի դասախոսների և ուսանողների հետ, նախատեսված է նրա ելությը: Իսկ վաղը Մոսկվայում կկայանան Սարգսյան-Պուտին բանակցությունները:
Մարտի 5-ին սկսվեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը՝ Երևանում ու մարզերում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն ու դաշինքները ներկայացրին իրենց ծրագրերն ու անելիքները:
Թուրքական ուղղությամբ լիակատար փակուղի է: Ցեղասպանության ճանաչումից, Արարատից ու Պատմական Հայաստանից Նիկոլի հրաժարվելը թուրքերի համար ունի ԶՐՈ արժեք, քանզի Պատմական Հայաստանն ու Արարատը, նույնիսկ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար մեծ խնդիրներ չեն հանդիսացել, առավել ևս, հիմա...