Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ հակառակորդի կողմից կրակահերթերն ակտիվացել են հատկապես երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգության վայրում։ Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին։
Համանախագահները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո՝ նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը, գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոտակայքում ուղղաթիռի խոցման կապակցությամբ:
Ամերիկյան մամուլը նոր վարկածներ է հրապարակում ԿՀՎ տնօրեն Ռեդքլիֆի և Վատիկանի միջազգային հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ Մոսկվա կատարած անսպասելի այցի վերաբերյալ։ Երկու օր առաջ «Նյու Յորք Թայմս»-ը հոդված էր հրապարակել, որտեղ պնդվում էր, որ Ռեդքլիֆը և Գալագերը մեկնել էին Մոսկվա՝ համոզելու Ռուսաստանին զինադադար կնքել...