Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երկրաշարժ Իտալիայում. կան զոհեր

Երկրաշարժ Իտալիայում. կան զոհեր
29.05.2012 | 04:17

Իտալիայի հյուսիս-արևելքում գրանցվել է 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մահացել է 6 մարդ, ևս մի քանիսը գտնվում են փլատակների տակ: Աղետը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9.00-ին:
10 օր առաջ նույն շրջանում դարձյալ տեղի էր ունեցել երկրաշարժ, որից զոհվել էր 7 մարդ:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ