«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               

Ռուսաստանի մշակույթի նախարարի կարծիքով Լենինին պետք է հուղարկավորել

Ռուսաստանի մշակույթի նախարարի կարծիքով Լենինին պետք է հուղարկավորել
16.06.2012 | 01:43

«Լենինի մարմինը պետք է հանդիսավոր կերպով հուղարկավորել, հողին հանձնել, քանի որ առաջնորդի մարմինը նման «կախված» վիճակում թողնելը անհարիր է», - նման կարծիք է հայտնել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Նրա խոսքերով, որոշումը կայացնելուց հետո հուղարկավորությունը պետք է իրականացնել բարձրագույն պաշտոնատար անձին վայել ծիսակարգով, շուքով, զինվորական հրաձգությամբ և պատշաճ վայրում:
«Իսկ Դամբարանը, որը միշտ եղել է բազմամարդ և թանկ մուտքով մշակութային վայր, պետք է պահպանել: Հնարավոր է, որ այն խորհրդային պատմության թանգարան դառնա», - ասել է Մեդինսկին MIGnews.com-ին:

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ