Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Լոռիում տեղացած կարկտից վնասվել են չորս համայնքների պտղատու այգիներ և ցանքատարածքներ

Լոռիում տեղացած կարկտից վնասվել են չորս համայնքների պտղատու այգիներ և ցանքատարածքներ
17.06.2012 | 01:49

Հունիսի 16-ին (ժամը 16-16:30-ը), Լոռիում տեղացած կարկտից վնասվել են Ստեփանավան քաղաքի, Բերդ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիները, ցանքատարածքներն ու խոտհարքները։

Ըստ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության, վնասի չափերը ճշտվում են։


Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ