Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կիրկորովը որդի է ունեցել

Կիրկորովը որդի է ունեցել
30.06.2012 | 12:33

Ֆիլիպ Կիրկորովը տղա է ունեցել։ Այդ մասին հայտնել է ինքը՝ երգիչը, Սոֆիայում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Կիրկորովի խոսքով՝ ինքն այդ մասին տեղեկացել է համերգից ընդամենը կես ժամ առաջ։ «Ես հուզված են։ Ինքներդ եք հասկանում, այս նորությունը ես ստացել եմ այստեղ՝ Բուլղարիայում, իմ հայրենի հողում»,- ասել է Կիրկորովը։ Թե որ քաղաքում է ծնվել երեխան, երգիչը չի հայտնում։ Նշենք, որ 7 ամիս առաջ փոխնակ մորից լույս աշխարհ էր եկել երգչի դուստրը։

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ