Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ինչպես են խելագարվում 21-րդ դարում

Ինչպես են խելագարվում 21-րդ դարում
27.07.2012 | 14:37

Եգիպտոսի «Ազգային միասնություն» կուսակցությունը առաջարկել է նոր նախագահ Մուհամեդ Մուրսիին քանդել բուրգերը` որպես հեթանոսական մշակույթի հուշարձաններ: Որոշ փորձագետներ կարծում են, որ «Մուսուլման եղբայրներին» ներկայացնող իշխանությունները կարող են այդ քայլին դիմել, մեծամասնությունը համարում է, որ առաջարկին պետք չէ լուրջ վերաբերվել: Այնուամենայնիվ, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը ոչնչացնելու զուտ մուսուլմանական մտահղացումը ինքնին խոսուն է:

Դիտվել է՝ 3927

Մեկնաբանություններ