Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Խոշոր ավտովթար՝ Բոլիվիայում

Խոշոր ավտովթար՝ Բոլիվիայում
05.09.2012 | 11:28

Բոլիվիայում տեղի ունեցած ավտովթարից 6 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ։ Վթարը տեղի է ունեցել «Մահվան ճանապարհ» կոչվող հատվածում։ Ավտոբուսը տեղափոխում էր գյուղացիների։ Ըստ չճշտված տեղեկությունների, ավտոբուսը կիրճն է գլորվել 250 մետր բարձրությունից։ Տուժածներին ցուցաբերվում է բժշկական օգնություն։

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ