Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նաև բրոնզե մեդալ

Նաև բրոնզե մեդալ
22.09.2012 | 18:55

Սեպտեմբերի 22-ը ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության վերջին օրն էր եւ մեր հավաքականի համար ոչ պակաս նշանակալի: Թեեւ այս անգամ մեր նվաճածն ընդամենը բրոնզե մեդալ է, այն էլ` փոքր (հրում վարժություն` 183 կգ), սակայն շատ ավելի կարեւորը 94 կգ քաշային կարգում հանդես եկած մեր տասնհինգամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի արդյունքն էր (333=150+183), որն եվրոպականի համեմատ ավել է տասներկու կիլոգրամով: Իսկ եթե մի փոքր էլ ետ գնանք, հասնենք գարնանը կայացած Հայաստանի երիտասարդական առաջնություն (քսան տարեկաններ), կտեսնենք, որ էջմիածինցի պատանյակի արդյունքներն այս ընթացքում աճել են ամբողջ երեսուներեք կիլոգրամով: Խոստովանենք` տպավորիչ առաջընթաց է:
Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում պարզապես փայլեց Անդրանիկ Կարապետյանը, ով տուն է վերադառնում աշխարհի չեմպիոնի կոչումով` այն ամրագրած լինելով երեք ոսկե մեդալով ու աշխարհի պատանեկան երկու ռեկորդով:
Աշխարհի առաջնության վերաբերյալ ամփոփիչ նյութը տես «Իրատես de facto»-ի երեքշաբթի օրվա համարում:

Դիտվել է՝ 7041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ