Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նախագահը Հայաստան-Իտալիա խաղի նախօրեին հաջողություն է մաղթել հայ ֆուտբոլիստներին

Նախագահը Հայաստան-Իտալիա խաղի նախօրեին հաջողություն է մաղթել հայ ֆուտբոլիստներին
12.10.2012 | 14:35

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ի երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ: Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, անհատական գեղեցիկ խաղ ցուցադրելու հետ միասին, համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի մասին:

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ