Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հունաստանի խորհրդարանը կրճատել է երկրի ծախսերը

Հունաստանի խորհրդարանը կրճատել է երկրի ծախսերը
08.11.2012 | 11:23

Հունաստանի խորհրդարանն ընդունել է 2013-2016թթ. բյուջեի ծրագիրը, որը նախատեսում է ծախսերի կրճատում 13,5 միլիարդ եվրոյով՝ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվելիք ֆինանսական օգնության հերթական փաթեթի դիմաց։
Այս հարցի շուրջ խորհրդարանական քննարկումներն ուղեկցվել են զանգվածային ակցիաներով, որի մասնակիցները բողոքում էին տնտեսական խիստ միջոցների դեմ։ Ոստիկանությունը ստիպված էր օգտագործել արցունքաբեր գազ, որպեսզի ցրի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ամբոխը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հանրահավաքին մասնակցել է մոտ 100 հազար մարդ։

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ