Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վերընտրվելուց հետո Օբաման առաջին այցելությունը կկատարի Բիրմա

Վերընտրվելուց հետո Օբաման առաջին այցելությունը կկատարի Բիրմա
09.11.2012 | 14:08

ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրված Բարաք Օբաման իր առաջին այցելությունը կկատարի Բիրմա։ Նա կդառնա ամերիկացի առաջին նախագահը, որ այցելել է այս երկիր։
Բիրմայում ԱՄՆ առաջնորդը կհանդիպի երկրի ընդդիմության ղեկավար Աուն Սան Սու Չժիի և նախագահ Թեյն Սեյնի հետ։ Բիրմայի կառավարությունն այժմ իրականացնում է տնտեսական, քաղաքական և սոցիալական բարեփոխումների քաղաքականություն, որոնք աջակցություն են ստանում Օբամայի վարչակազմի կողմից։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական այցով Բիրմայում եղել էր նախորդ տարվա դեկտեմբերին։
Հարավարևելյան Ասիայի երկրներ կատարելիք այցի շրջանակներում Օբաման կլինի նաև Թաիլանդում և Կամբոջայում։

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ