«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կառավարությունը ամբիցիաներ չունի

Կառավարությունը ամբիցիաներ չունի
14.11.2012 | 19:38

«ԱԺ-ն մի ամբիոն է, որտեղ պիտի լինի քաղաքական երկխոսություն, բանավեճ: Շատ դժվար է բանավեճ ծավալել, երբ ընդդիմադիրն իր ասածը բացարձակ ճշմարտություն է հայտարարում և պատրաստ չէ երկխոսության»,-ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանն այն բանից հետո, երբ Հրանտ Բագրատյանը ԱՊՊԱ-ին առնչվող քննադատական խոսք ասաց, որտեղ կառավարությունը հարց «չտեսավ», բայց արձագանքեց ընդդիմադիր գործչի ելույթին: Վարչապետը խոսեց ԱՊՊԱ-ի ներդման անհրաժեշտության, կուտակային հիմնադրամի ստեղծման մասին, սակայն սա չբավարարեց Բագրատյանին: «Մենք երբևէ այս ամբիոնից հանդես չենք եկել բացարձակ ճշմարտություններ ասելու ամբիցիաներով: Ոչ: Մեր հայեցակարգում կան բազմաթիվ թերություններ: Այս ամբիոնը նրա համար է, որ բացահայտենք դրանք ու շտկենք»,-հիշեցրեց գործադիր իշխաության ղեկավարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ