Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Օբաման զրուցել է Իսրայելի և Եգիպտոսի առաջնորդների հետ

Օբաման զրուցել է Իսրայելի և Եգիպտոսի առաջնորդների հետ
15.11.2012 | 11:13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որ սրվել է իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելուց հետո։
Օբաման երկու առաջնորդների հետ զրույցում ընդգծել է, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի այն բանից հետո, երբ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել իսրայելական պետության տարածքի վրա։ ԱՄՆ նախագահը կոչ է արել Նեթանյահուին Գազայի ուղղությամբ հարվածներ հասցնելիս խուսափել խաղաղ բնակիչների զոհերից։
Նշենք, որ երեկ իսրայելական ուժերը սպանել են ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ Ահմեդ Ջաբարիին և հայտարարել են, որ դա դեռ Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան գրոհայինների դեմ ռազմական գործողության սկիզբն է։

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ