Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Տաթևերն» անցել է ձմեռային ռեժիմի

«Տաթևերն» անցել է ձմեռային ռեժիմի
01.12.2012 | 13:14

Ձմռան առաջին օրվանից մինչև մարտի 1-ը «Տաթևեր» ճոպանուղին կաշխատի շաբաթ և կիրակի օրերին, աշխատանքային կլինեն նաև տոն օրերը:

«Տաթևեր» ճոպանուղու նորանշանակ տնօրեն Վահան Մելիքսեթյանի տեղեկացմամբ` ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել ձմեռային պայմաններում աշխատանքի համար:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ