ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայ դասական գրականությունը` աուդիո տարբերակով

Հայ դասական գրականությունը` աուդիո տարբերակով
03.12.2012 | 16:36

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա «ԱուդիոԳիրք» ընկերության հայ գրականության ստեղծագործությունների ձայնագրությունների առաջին լայնածավալ ծրագրի շնորհանդեսը: Ընկերությունը նպատակ ունի Հայաստանում, ինչպես նաև սփյուռքահայության շրջանում աուդիո տարբերակով ճանաչելի դարձնել հայ դասական գրականության ստեղծագործությունները:

Կյանքի արագ ռիթմը, մի կողմից, ժամանակ չի թողնում ընթերցանության համար, մյուս կողմից` գրականության հետ հաղորդակցվելու այլընտրանքային միջոցներ է առաջարկում: Վերջին տարիներին որոշ գրքեր շուկա են հանվում աուդիոտարբերակների հետ: Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ձայնային գրքերը կոմերցիոն բնույթ են ստանում և օգնության են հասնում ժամանակի սղությունից դժգոհող 21-րդ դարի մարդուն: Այնուհանդերձ, մի բան հաստատ է, ձայնային գրքերից օգտվողին դժվար է ընթերցող կոչել, ձայնագրություն լսելը` ընթերցանություն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ