Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բախումներ՝ Կահիրեում

Բախումներ՝ Կահիրեում
05.12.2012 | 11:47

Կահիրեում նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և նախագահական նստավայրի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ հանրահավաքը ցրելու նպատակով։
Տասնյակ հազարավոր եգիպտացիներ բողոքում են, որ նոր սահմանադրությունը, որ քվեարկության է դրվելու երկու շաբաթից, ընդունվել է հապճեպ և էապես ընդլայնել է նախագահի լիազորությունները։ Օրվա ընթացքում նախագահ Մուրսին գտնվել է նախագահական նստավայրում և լքել է միայն այն բանից հետո, երբ բողոքի ակցիան սկսել է ընդլայնվել։
Հանրահավաքում հնչում էին կարգախոսներ, որոնք եգիպտացիները 2011թ. վանկարկում էին Մուբարաքի ռեժիմի դեմ։

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ