«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ ցանկացածը կարող է առաջադրվել»

«Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ ցանկացածը կարող է առաջադրվել»
20.12.2012 | 20:54

ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ չցանկացավ մեկնաբանել` նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե ոչ: «Ի սեր Աստծո, իր հետ այդ հարցը պարզեք, նրան տվեք այդ հարցը: Ես այդ անձի հետ աշխատում եմ հնարավորինս քիչ առնչություն ունենալ: Նրանք լավ գիտեն` ի՞նչ են արել, ինչո՞ւ են արել, ի՞նչ են անելու»:
Հարցին էլ` ինչպես է վերաբերվում նախագահական ընտրություններում տարբեր անձանց ինքնաառաջադրվելուն, Արամ Սարգսյանը
պատասխանեց. «Ինքանառաջադրումը միգուցե լավ է: Երևի մարդիկ հասկանում են, որ հիմա այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ ցանկացածը կարող է առաջադրվել»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3648

Մեկնաբանություններ