Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կարևորագույն հաղթանակ

Կարևորագույն հաղթանակ
23.01.2013 | 20:13

Քիչ առաջ Վեյկ-ան-Զեեի մրցաշարի տասներորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կարեւորագույն հաղթանակ տարավ Հաո Վանգի նկատմամբ: Այժմ մեր գրոսմայստերի ակտիվում վեցուկես միավոր է, որը նվազագույնը հնարավորություն է տալիս պահպանել առաջատար եռյակում ունեցած դիրքերը: Մնացած պարտիաներն ընթացքի մեջ են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ