«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱՄՆ-ն խստացնում է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ն խստացնում է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ
07.02.2013 | 11:47

ԱՄՆ-ն խստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք պայմանավորած են Իրանում միջուկային ծրագրի իրականացման հետ։ Նոր սահմանափակումներն ուղղված են նավթի վաճառքից Իրանի եկամուտների կրճատմանը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները կրճատում են այն երկրների թիվը, որոնք կարող են նավթ գնել Իրանից։ Հարվածի տակ է հայտնվել նաև Իրանի պետական IRIB հեռուստաընկերությունը։ Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ IRIB-ն իրականացնում է գրաքննություն։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ շարունակելու է իրանյան ռեժիմի դեմ ճնշումն այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Թեհրանը չի դադարեցրել միջուկային ծրագրի իրականացումը։

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ