Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բեկոնով կամ երշիկով սենդվիչները վնասում են օրգանիզմը

Բեկոնով կամ երշիկով սենդվիչները վնասում են օրգանիզմը
08.02.2013 | 17:13

Պարզվում է` առողջությանը մեծ վնաս կարող է հասցնել ամենասովորական նախաճաշը: Եթե մի տևական ժամանակ ամեն առավոտ ուտես բեկոնով կամ երշիկով սենդվիչներ, մեծ ռիսկի ենթարկած կլինես օրգանիզմդ:

Ladynews.am-ի տղեկացմամբ, սա կանադական Կալգարի քաղաքի համալսարանի գիտնական Թոդ Անդերսոնի պնդումն է, ով իր հրապարակումներից մեկում նկարագրում է, թե ինչ վատ ազդեցություն են ունենում հացի ու երշիկի կամ բեկոնի տեսքով մսի սիստեմատիկ օգտագործումը արյունատար անոթների վրա: Բացի այն, որ դանդաղում է արյան ակտիվ շրջանառությունը օգանիզմում, նման նախաճաշից հետո նախադրյալներ է ստեղծվում օրգանիզմում ավելորդ ճարպի կուտակման համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ