«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բաշար Ասադը փոխում է կառավարության կազմը

Բաշար Ասադը փոխում է կառավարության կազմը
09.02.2013 | 21:38

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 7 նոր նախարարներ է նշանակել կառավարությունում, կատարել է նաև կառուցվածքային փոփոխություններ: SANA գործակալության հաղորդմամբ` սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունը բաժանվել է առանձին գերատեսչությունների: Փոխվել են կացարանների և շինարարության, հասարակական աշխատանքների, գյուղատնտեսության և ագրարային բարեփոխումների, նավթի և հանքային պաշարների, ֆինանսների նախարարները, նոր նախարարներ են նշանակվել սոցիալական հարցերի և աշխատանքի հարցերի նախարարություններում:

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ