Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Չելսին» աչքի տակ ունի Կապելոյին

«Չելսին» աչքի տակ ունի Կապելոյին
04.03.2013 | 16:47

Արդեն այս ամռանից, մինչեւ «Մրցաշրջան-2012-2013»-ի ավարտը, հնարավոր է, որ Լոնդոնի «Չելսին» գլխավորի ներկայումս Ռուսաստանի ազգայինի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն: Եթե տեղեկատվությունը հաստատվի, իտալացի մասնագետը փաստորեն կարող է կրկնել Գուս Հիդինկի անցած ճանապարհը, ով 2009-ին ռուսական ազգայինում աշխատանքը համատեղում էր «Չելսիում» ծավալած գործնեության հետ: Կկայանա՞ այս գործարքը, թե` ոչ, անկախ ամեն ինչից որոշակի շոկի մեջ է հայտնվել ռուսական ֆուտբոլային աշխարհը, քանզի Կապելոն հասցրել է հայտարարել, որ պատրաստ է գլխավորել անգլիական ակումբներից որեւէ մեկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ