«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բերլուսկոնին երեկույթներ է կազմակերպել մարմնավաճառների մասնակցությամբ

Բերլուսկոնին երեկույթներ է կազմակերպել մարմնավաճառների մասնակցությամբ
05.03.2013 | 11:31

Դատավոր Անտոնիո Սանջերմանոն Միլանում ընթացող դատական պրոցեսի ավարտին կարդացել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործով մեղադրական եզրակացությունը։ Նշենք, որ Բերլուսկոնին մեղադրվում է անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Դատավորի խոսքով՝ Միլանում Բերլուսկոնիի վիլան ծառայել է որպես մի վայր, որտեղ փողն ու իշխանությունն օգտագործվել են սեռական բնույթի ծառայություններ ստանալու համար։ Այստեղ կազմակերպվում էին էրոտիկ պարեր, հրավիրյալներն ու երիտասարդ աղջիկները զբաղվում էին սեքսով։ Հրավիրյալներից շատերը հեռուստահաղորդավարներ էին։
Ինքը՝ Բերլուսկոնին, հերքում է, որ սեռական հարաբերություններ է ունեցել անչափահասի հետ։ Սպասվում է, որ Բերլուսկոնիի գործով դատավճիռը կհրապարակվի մարտի վերջին։

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ