Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԿԺԴՀ-ն խզել է Հարավային Կորեայի հետ կնքված չհարձակման պայմանագիրը

ԿԺԴՀ-ն խզել է Հարավային Կորեայի հետ կնքված չհարձակման պայմանագիրը
08.03.2013 | 13:36

Ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված նոր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների՝ Փհենյանն այսօր չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ չհարձակման վերաբերյալ բոլոր համաձայնագրերը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԿԺԴՀ-ի Հայրենիքի խաղաղ համախմբման կոմիտեն՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան շարունակում են լարվածություն սերմանել թերակղզում։ Կոմիտեն նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ ժողովուրդը և բանակը երկրի երեսից կմաքրեն ագրեսորներին և կհիմնեն միացյալ ու բարգավաճ կորեական պետություն։
ԿԺԴՀ-ում կարծում են, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր որոշումները, որոնք Հյուսիսային Կորեային զրկում են խաղաղ նպատակով հրթիռների փորձարկման հնարավորությունից, ուղղորդված են ԱՄՆ կողմից։

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ