Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արոնյանի սպասված հաղթանակը

Արոնյանի սպասված հաղթանակը
27.03.2013 | 21:45

Հավակնորդների լոնդոնյան մրցաշարի տասներորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը Վասիլի Իվանչուկն էր` նախորդ տուրում Թեյմուր Ռաջաբովին հաղթած ուկրաինացի գրոսմայստերը, ում իր հերթին մեր շախմատիստը հաղթել էր մրցաշարի առաջին շրջափուլում: Մրցակցին պարտադրելով գործել խեղդող ժամանակի մեջ` հայ գրոսմայստերը փայլուն հաղթանակ տարավ ու ներկա պահին 6,5 միավորով դուրս եկավ առաջին հորիզոնական: Ճիշտ է, ներկա պահին դեռեւս շարունակվում է Մագնուս Կառլսեն-Բորիս Գելֆանդ պարտիան, որը կարող է աղյուսակում փոփոխություններ մտցնել: Իր հերթին Վլադիմիր Կրամնիկը սեւերով հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին ու ունեցած միավորները հասցրել վեցի: Միավորը կիսել են Ռաջաբովն ու Սվիդլերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ