Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հնդկաստանում 7-հարկանի շենքի փլուզման հետևանքով 27 մարդ է մահացել

Հնդկաստանում 7-հարկանի շենքի փլուզման հետևանքով 27 մարդ է մահացել
05.04.2013 | 11:38

Ավելի քան 27 մարդ է մահացել հնդկական Տանե քաղաքում գտնվող յոթհարկանի շենքի փլուզման հետևանքով։ Հնդկական մամուլը հայտնում է, որ շենքի փլատակների տակ գտնվում են բազմաթիվ մարդիկ։
Ոստիկանության տվյալներով՝ շինությունը դեռևս շահագործման չէր հանձնվել, սակայն առաջին չորս հարկերում արդեն բնակվում էին ընտանիքներ։ Դեպքի վայրում անցկացվում են փրկարարական աշխատանքներ։ Հնդկաստանում անորակ շինանյութերի օգտագործման պատճառով բավականին հաճախ են շենքերի փլուզման դեպքերը։

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ