Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հեղաշրջումից հետո ԿԱՀ-ում կընտրեն նախագահ

Հեղաշրջումից հետո ԿԱՀ-ում կընտրեն նախագահ
07.04.2013 | 14:24

Երկու շաբաթ առաջ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության իշխանությունը զավթած ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան ստեղծել է նոր պետական համակարգ, որը պետք է ընտրի երկրի ժամանակավոր նախագահի։ Ջոտոդիան հայտարարել է, որ ժամանակավոր նախագահը երկիրը կղեկավարի մինչև ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 18 ամիս անց։ Ինքը՝ Ջոտոդիան, իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը։ Վերլուծաբանները նշում են, որ նա պատրաստվում էր իրեն երեք տարով նախագահ նշանակել, սակայն այլ երկրների ճնշման ներքո ստիպված է կարգավիճակը օրինականացնող քայլեր ձեռնարկել։

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ