Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Սոմալիին

ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Սոմալիին
09.04.2013 | 11:28

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել Սոմալիի իշխանություններին իսլամիստ գրոհայինների դեմ պայքարելու համար ռազմական օգնություն տրամադրել։ Օբամայի խոսքով՝ ռազմական օգնությունը կօգնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ինչպես նաև Ամերիկայի անվտանգությունն ամրապնդելու հարցերում։
Ինչպես հայտնում են վերլուծաբանները, նախագահի հայտարարությունը չի նշանակում, որ կվերականգնվի զենքի մատակարարումն այս երկրին։ Այս տարվա արտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մասամբ դադարեցրել է Սոմալի զենքի մատակարարման վրա դրված էմբարգոն։

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ