Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ուրուգվայն էլ օրինականացրեց միասեռ ամուսնությունները

Ուրուգվայն էլ օրինականացրեց միասեռ ամուսնությունները
11.04.2013 | 10:30

Ուրուգվայի Կոնգրեսի երկու երրորդը քվեարկել է երկրի տարածքում միասեռ ամուսնություններն օրնականացնող օրինագծի օգտին։ Այսպիսով Ուրուգվայն արդեն երկու շաբաթ անց կարող է դառնալ Լատինական Ամերիկայի երկրորդ երկիրն Արգենտինայից հետո, որտեղ միասեռականների կապերն ամրագրվում են բոլոր իրավունքներով։
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ավելի վաղ աջակցում էր օրինագծին, ինչը չէր ընդունվում կաթոլիկ եկեղեցու կողմից։
Լատինական Ամերիկայում առաջին անգամ նման ամուսնություն է կնքվել 2009թ. Արգենտինայում համասեռամոլներ Ալեխանդրո Ֆրեյրեի և Խոսե Մարիա դի Բելլոյի միջև։

Դիտվել է՝ 4694

Մեկնաբանություններ