Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են կուսակցությունների գրասենյակները

Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են կուսակցությունների գրասենյակները
25.04.2013 | 12:02

Մեքսիկայի Չիլպանսինգո քաղաքում ուսուցիչների զայրացած խումբը հրդեհել է երեք քաղաքական ուժերի գրասենյակները։ Փայտերով զինված ուսուցիչները մեծ վնասներ են հասցրել քաղաքապետի գրասենյակին՝ պատուհաններից դուրս նետելով համակարգիչները։
Հազարավոր ոստիկաններ են այժմ պաշտպանում երկրի խորհրդարանի շենքը։ Մանկավարժները պահանջում են կասեցնել վերջերս ընդունված կրթական բարեփոխումները, որոնք պարտադրում են ուսուցիչներին հանձնել որակավորման քննություններ և ուղղված են կրթական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին։

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ