Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պակիստանում խորհրդարանական ընտրություններ են

Պակիստանում խորհրդարանական ընտրություններ են
11.05.2013 | 11:41

Պակիստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Այստեղ երկրորդ անգամ կձևավորեն քաղաքացիական կառավարություն։ Քվեարկության նախապատրաստական աշխատանքներն ուղեկցվել են բռնություններով, որոնք 100 մարդու կյանք են խլել։
Ընտրատեղամասերը հսկում են տասնյակ հազարավոր զինվորականներ։ Ընտրությունների նախօրեին «Թալիբան» շարժման ներկայացուցիչները կոչ են արել բնակչությանը բոյկոտել քվեարկությունը՝ նախազգուշացնելով, որ նախապատրաստվում են մահապարտների հարձակումներ։
Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Պակիստանը փակել է սահմանն Իրանի և Աֆղանստանի հետ, որպեսզի կանխարգելվի այդ երկրներից գրոհայինների ներթափանցումը։ Սահմանները փակ կմնան 3 օր։

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ