Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Թուրքիայում պայթյուններից 40 մարդ է զոհվել

Թուրքիայում պայթյուններից 40 մարդ է զոհվել
11.05.2013 | 23:41

Ավելի քան 40 մարդ է մահացել, 100-ը՝ վիրավորվել թուրքական Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյուններից։ Այս քաղաքը Թուրքիայի հարավում է՝ ոչ հեռու սահմանային անցակետից։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ պայթյունի պատճառ են դարձել ականապատ ավտոմեքենաները։ Տեղի ունեցածից տուժել են նաև բազմաթիվ շենքեր։

Նշենք, որ հազարավոր սիրիացի փախստականներ հանգրվանել են հենց այս քաղաքում։

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ