Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արոնյանը` հինգերորդ տեղում

Արոնյանը`  հինգերորդ տեղում
21.05.2013 | 11:13

Ստավանգերում (Նորվեգիա) ավարտվեց շախմատային հերթական գերմրցաշարը: Վեյկ ան Զեեի, աշխարհի թագի հավակնորդների ու Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարից հետո սա Լևոն Արոնյանի ընթացիկ տարվա չորրորդ մրցաշարն էր, որտեղ, հանդես գալով փոփոխական հաջողությամբ, հայ գրոսմայստերը, ի վերջո, հանգրվանեց աղյուսակի հինգերորդ հորիզոնականում` իրենից առաջ թողնելով միանձնյա առաջատար Սերգեյ Կարյակինին (6 միավոր), 5,5-ական միավոր վաստակած Մագնուս Կառլսենին ու Հիկարու Նակամուրային, ինչպես նաև իր պես հինգ միավոր ունեցող Պյոտր Սվիդլերին, ում չորրորդ տեղը զիջեց լրացուցիչ գործակիցների պատճառով: Ի դեպ, նույնքան միավոր վաստակեց նաև Արոնյանին հաջորդած Վիշվանաթան Անանդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ