ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ախպերություն

Ախպերություն
27.05.2013 | 03:13

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը չի կարող մասնակցել 2014 թ. ապրիլի 5-ին նշանակված նախագահական ընտրություններին, քանի որ երկրի Սահմանադրությունն արգելում է երրորդ անգամ ընտրվելը: Նա, բնականաբար, ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել այնպիսի մեկին, ով չի քննադատի և չի հալածի իրեն: Քարզայներից կրտսերը` Մահմուդը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին կառաջադրվի իրենց ավագ եղբայրը` Աբդուլ Քայում Քարզայը` իրազեկել է Reuters-ը:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ