Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կարապի լճի նոր բնակիչները

Կարապի լճի նոր բնակիչները
01.06.2013 | 13:15

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կենդանաբանական այգուց 2 սև և 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ:

Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ կարապները լճում կապրեն մինչև տարեշրջանի ավարտը: Նրանց խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին: Այդ մասին հուշում են նաև լճին հարակից տեղադրված ցուցանակները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ