ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նիգերիան հույս ունի ԱՄՆ օգնությամբ լուծել ահաբեկիչների հարցը

Նիգերիան հույս ունի ԱՄՆ օգնությամբ լուծել ահաբեկիչների հարցը
05.06.2013 | 11:19

Նիգերիայի կառավարությունը ողջունում է այն, որ ԱՄՆ-ն 7 միլիոն դոլար է խոստացել իսլամիստական «Բոկո Խարամ» կազմակերպության առաջնորդի ձերբակալման համար։ Նիգերիայի ներքին գործերի նախարար Աբբա Մորոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունների այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ այդ խմբավորման օրերը հաշված են։
Նիգերիայի իշխանությունների բոլոր փորձերը՝ կասեցնել այդ խմբավորման գործունեությունը երկրում, չեն տվել արդյունք։

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ