ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պուտինն ամուսնալուծվեց

Պուտինն ամուսնալուծվեց
06.06.2013 | 23:57

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Լյուդմիլա Պուտինան հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին։ Նրանք այդ մասին հայտարարել են այսօր՝ «Էսմերալդա» բալետից անմիջապես հետո։

Լյուդմիլա Պուտինան ասել է. «Այո, կարելի է ասել՝ սա քաղաքակիրթ ամուսնալուծություն է։ Մենք գրեթե չենք հանդիպում: Յուրքանչյուրս իր կյանքն ունի»։ «Սա մեր ընդհանուր որոշումն է։ Վերջ մեր ամուսնությանը»,- ասել է ՌԴ նախագահը։

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ