ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Թուրքիայում ընդվզումները շարունակվում են

Թուրքիայում ընդվզումները շարունակվում են
09.06.2013 | 11:21

Թուրքիայում ընդվզումները շարունակվում են։ Ոստիկանությունն Անկարայում ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով։ Թուրքական մայրաքաղաքի Կիզիլայ հրապարակում կայացած շաբաթօրյա հանրահավաքին մասնակցել է մոտ 5 հազար մարդ։ Հակակառավարական ցույցերը, որոնք մեկնարկել են մեկ շաբաթ առաջ, շարունակվում են Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում։
Ավելի վաղ վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը բացառել էր երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը և կոչ էր արել ցուցարարներին դադարեցնել ելույթները։
Զանգվածային ցույցերը Թուրքիայում մեկնարկել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը դաժանորեն ցրեց Ստամբուլի կենտրոնական հրապարակում կատարվող շինարարության դեմ հանրահավաքը։

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ