ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Տարվա ամենաերկար օրը

Տարվա ամենաերկար օրը
18.06.2013 | 13:06

Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04-ին, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը:

Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից, նշում նաև, որ Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23՛26՚), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:
Հավելենք, որ հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ