Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կանայք պահանջում են ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք

Կանայք պահանջում են ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք
20.06.2013 | 14:47

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր անցկացնում: Կանայք պահանջում էին ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը։ Ակցիայի մասնակից կանայք փողոց էին դուրս եկել «Կանանց դեմ բռնությունը միայն կանանց խնդիրը չէ», «Ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը հիմա», «Վերջ կանանց դեմ բռնությանը», «Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման պահանջը միայն պահանջ չէ, այլ պարտավորություն» և այլ նմանատիպ ցուցապաստառներով:

Ցուցարարների համոզմամբ` նման օրենքի ընդունումը կնպաստի ընտանեկան բռնության նվազեցմանը Հայաստանում:

Նրանք նշեցին, որ այս օրենքի ընդունման պահանջի համար կատարվել է ստորագրահավաք և շուրջ 1500 համակիրներ արդեն

ստորագրել են:

Ցուցարարները նշեցին, որ գոյություն ունի ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ, որը, սակայն, մերժվել է այս տարվա հունվարին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ