ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հոմսը վերածվել է փլատակների

Հոմսը վերածվել է փլատակների
10.07.2013 | 11:11

Սիրիայի կառավարական զորքերը նոր ավիահարվածներ են հասցրել երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի ուղղությամբ։ BBC-ն հայտնում է, որ ականատեսների տվյալներով՝ քաղաքի մեծ մասը վերածվել է փլատակների։ Երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն առաջարկել էր հակամարտող կողմերին մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները։

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ