ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իրա՞նն է ակտիվանում, թե՞ իր դեսպանը

Իրա՞նն է ակտիվանում, թե՞ իր դեսպանը
21.07.2013 | 18:25

Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը գտնում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն կարող է հաստատվել ԼՂ հակամարտության կարգավորումից հետո: Դեսպանն աշխարհի խաղաղասեր պետություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ. «Աշխարհի խաղաղասեր պետությունները, մասնավորապես տարածաշրջանի երկրները պետք է համախմբեն իրենց ջանքերը և փորձեն նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս հայտարարել է խնդրի լուծմանն աջակցելու իր պատրաստակամության մասին: Ղարաբաղի հարցում մեր երկրի դիրքորոշումը կողմերի միջև երկխոսությանն աջակցելն է»: Դեսպանը, հավանաբար տուրք տալով ադրբեջանական քարոզչությանը, նաև ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունավետ չի գործում. «Մինսկի խումբը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, անվտանգության ապահովման համար: ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստել ցանկացող յուրաքանչյուր երկիր նախևառաջ պետք է լրջորեն վերաբերվի այդ խնդրին»:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ