ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բահրեյնում օրենսդրորեն արգելվել են հանրահավաքները

Բահրեյնում օրենսդրորեն արգելվել են հանրահավաքները
29.07.2013 | 10:47

Բահրեյնի խորհրդարանն ընդունել է թագավորության մայրաքաղաքում ցանկացած տիպի հանրահավաք արգելելու մասին օրենք։ 2011թ. փետրվարին Բահրեյնում, ինչպես նաև շատ այլ արաբական երկրներում, սկսել են հակակառավարական հուզումներ։ Իրավիճակը բարդացել է նրանով, որ թագավորության բնակչության մեծ մասը շիաներ են, այն դեպքում, երբ երկրի կառավարումը գտնվում է սունիների ձեռքում։ Ակցիաների մասնակիցները պահանջում էին ժողովրդավարական ընտրությունների անցկացում, ինչպես նաև՝ լրացուցիչ աշխատանքային տեղերի ստեղծում։ Շիաները պնդում էին, որ իրենք չունեն հավասար իրավունքներ սունիների հետ։ Հուզումների գագաթնակետը 2011թ. մարտին էր, սակայն դրանք ճնշվեցին Սաուդյան Արաբիայից բերված զինված ուժերի միջոցով։ Որոշ անդորրից հետո՝ 2012թ. աշնանը, ցույցերն այստեղ վերսկսվեցին։

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ